Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Բանակցությունները կշարունակվեն մայիսի 15-ին. Նիկոլ Փաշինյան

ԱԱննա Ավետիսյան

Հայաստանի տարածքից ադրբեջանցիների հետ քաշվելու համար բանակցությունները կշարունակվեն վաղը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարվել ամբողջությամբ, ադրբեջանցիները հետ են քաշվել միայն որոշ տեղերում, իսկ բանակցություններին միացել է նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը։

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Այսօր բանակցություններն ընդհատվել են, շարունակությունը տեղի կունենա վաղը՝ 15:00-ին, բայց ես ուզում եմ արձանագրել մի շատ կարևոր նրբություն. միջազգային հանրության համար շատ կարևոր է պարզաբանումը, թե, ի վերջո, տվյալ կոորդինատներով տարածքը ո՞ր երկրին է պատկանում: Միացել է 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ քարտեզներով: Քարտեզներով ընդգծվել է, որ ՀԱՊԿ տարածք է, ռուսական միացյալ զորախմբի տարածք է:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում նշեց, որ նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հղում է կատարել Ռուսաստանի հետ փոխօգնության և հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայամանգրերին:

Նիկոլ Փաշինյան - Այսօր ես նաև նամակով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ համաձայն 1997 թ. բարեկամության համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի, Ռուսաստանի Դաշնությունն այս իրավիճակում, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը:

Վարչապետի պաշտոնակատարի ելույթից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որով խստագույնս դատապարտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները։

Արման Աբովյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է հիմնարար սկզբունքները, ինչը իրավունք է վերապահում իրականացնել համարժեք գործողություններ: Ձեռնարկելու է վճռական, կոշտ գործողություններ:

Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանակնները շարունակում են քննարկել Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում