Մայիսի 14-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարեկ Սահակյան

Բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին:

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին:

Արա Այվազյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀՀ պետական սահմանին ստեղծված դրությունը:

Այն վայրերը, ուր ներխուժել են ադրբեջանցիները, գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ. Վաղարշակ Հարությունյանը՝ ռուսաստանցի գործընկերոջը:

Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. սենատոր Բոբ Մենենդեսը՝ ԱՄՆ նախագահին:

Եվ օրվա կորոնաթիվը 230 է: Առողջացել է 712, մահացել 10 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում