Տիգրան Ավինյանը Սյունիքում է. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնել այնտեղ տիրող իրավիճակից

ԱԱրման Գալոյան

Երեկվա բանակցությունների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր պահանջները՝ վերահաստատելով, որ Սև լճի տարածքը հայկական է, և հայկական կողմը ոչ մի մետր չի զիջելու, Սյունիքում աշխատող «Լուրերի» թղթակից Վահե Կոստանդյանին հայտնել են պաշտպանության նախարարությունից:

Մեր թղթակիցը որոշ մանրամասներ է հայտնել. «Հայկական կողմը պահանջել է ադրբեջանական զորքերին՝ ետ անցնել նախկին դիրքեր: Հայկական կողմը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Սև լճի տարածքը հայկական է, և մեր զորքերը ոչ մի մետր ետ չեն քաշվելու: Սյունիքի մարզում են գտնվում  բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա հաճախ հանդիպումներ է ունենում, խորհրդակցություններ: Առայժմ այստեղ վիճակը լարված չէ, րոպե-րոպե սպասում ենք նոր լուրերի»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում