Արցախի կառավարությունը ծանր կացության մեջ հայտնվածներին կցուցաբերի ֆինանսական աջակցություն

ՆՆարեկ Սահակյան

44-օրյա պատերազմի հետևանքով ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբական անձանց Արցախի կառավարությունը կցուցաբերի ֆինանսական աջակցություն: Պետական ծրագրի շահառու դառնալու համար քաղաքացիները մայիսի մեկից դիմում են Արցախի ներդրումային հիմնադրամ:

Մհեր Մխիթարյան, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ - Բոլոր դիմումներն ընդունվում են առցանց: Քաղաքացիները հիմնադրամ ներկայանալու դեպքում ուղղակի մեր աշխատողների օգնությամբ էլի առցանց դիմում են լրացնում:

Սպառողական և գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար սահմանված է 3 միլիոն դրամ առավելագույն շեմը: Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում վստահեցնում են՝ արդեն աշխատում են բանկերի հետ:

Սևակ Հարությունյան, Արցախի ԳԳԱՀ տնօրենի տեղակալ - Երկու բանկի հետ պայմանագրերը վերջնական տեսքի են բերվել, մնացած բանկերի հետ համագործակցության փուլում ենք:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո կատարված վճարումները կվերադարձվեն: Դրա համար, սակայն, պետք է Արցախի ներդրումային հիմնադրամ դիմել մինչև հուլիսի մեկը:

Մհեր Մխիթարյան - Պիտի պարտադիր մինչև հուլիսի մեկը դիմեն, որպեսզի այդ գումարները վերադարձվեն, այլապես դրանից հետո դիմելու դեպքում այդ գումարները վերադարձման ենթակա չեն:

Պարտադիր պայման է, որ վարկային պարտավորությունների կատարման պետական աջակցության ծրագրի շահառուներն ապրեն Արցախում: Բացառություն են տեղահանված քաղաքացիները, ռազմական գործողությունների ժամանակ զոհվածի, անհետ կորած և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքների անդամները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում