Օրը՝ 60 վայրկյանում | 10.05.2021

ՆՆարեկ Սահակյան

Խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց: Օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվեց: Խորհրդարանի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 20-ին:

2018-ի համեմատությամբ՝ ունենք 85 հազարով ավելի աշխատատեղ. 3 տարում կառուցել ենք այնքան ճանապարհ, ինչքան նախորդ 7 տարիներին չի կառուցվել. Փաշինյանն ամփոփել է իշխանության 3 տարիները:

44-օրյա պատերազմի և բանակցային գործընթացի հանգամանքները պետք է ենթարկվեն ամբողջական քննության. խորհրդարանում նշել է Փաշինյանը:

Ետպատերազմյան շրջանում թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից:

Սադիկ Խանը կրկին հաղթել է Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում:

Սևանա լճի մակարդակը մայիսի 3-9-ը բարձրացել է 4 սմ-ով:

Եվ օրվա կորոնաթիվը վերջին շրջանում ամենացածրն է. հաստատվել է 83 նոր դեպք, առողջացել է 622, մահացել 15 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում