Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է ադրբեջանական կեղծ հաշիվներ ու խմբեր

ԼԼիլիթ Հարությունյան

Մեդիափորձագետի ձեռքին է. հաղորդագրություն՝ որտեղ համոզում են, թե կարդացել են նամակներն ու պահանջում են մեծ փողեր փոխանցել:

Կիբեռհանցագործները ամեն օր աշխատում, էլեկտրոնային հասցեով բաժանորդագրված ցանկացած էջի հետևում, հետո օգտագործում են ինֆորմացիան: Կիբեռկողոպուտի մեկ այլ մեխանիզմ էլ սկսվում է գովազդից, որը շատ նման է ֆեյսբուքյան կոմերցիոն էջերին: Հնարավոր չէ ճշտել էջի հեղինակին: Ֆիշինգից ինտերնետի անվտանգության պահպանման մի քանի հիմնական կանոն կա:

Եթե ֆիշինգային հաղորդագրություններ եք ստանում, պետք չէ քլիք անել նշված հղումներին: Մատի մեկ հպումով կարող են գողանալ ձեր անձնական տվյալները: Պետք է նաև պարզապես ուշադիր լինել, օրինակ՝ թե էջն ինչպես է գրանցված:
 
Օնլայն խաբեությունից խուսափելու համար մեդիափորձագետը խորհուրդ է տալիս չբացել կասկածելի առաջարկներն ու հիշել՝ սա էլ անվճար պանրի օնլայն թակարդն է:
 
Չխաբվելու և վերահսկելու միակ տարբերակը Ցուկերբերգին արագ տեղեկացնելն է: Ֆեյսբուքն էլ ամեն ամիս ուղղորդված գործողությունների մասին զեկույցում հրապարակում է ֆեյքաբուծարանների երկրների ցանկ, որտեղ արդեն երկար ժամանակ է՝ 2-րդ հորիզոնականում Ադրբեջանն է: Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 ադրջեբանական կեղծ հաշիվ, 15 էջ, 6 խումբ, ևս 30 ինստագրամյան հաշիվ: Հայաստանն այս ցանկում չի հայտնվել երբեք: 

Ադրբեջանական ֆեյքերը նաև հայերեն ապատեղեկատվություն էին տարածել հենց պատերազմի օրերին։ Արդեն նաև Ֆեյսբուքն է պաշտոնապես հաստատում:

Ներքին հետաքննությունը արգելափակված ֆեյքերի ու այդ երկրի պաշտպանության նախարարության հետ ուղիղ կապ է գտել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում