Խորհրդարանը քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրինագիծը

ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կինեմատոգրաֆիայի ոլորտի համապարփակ կարգավորման և միասնական իրավական ակտերի սահմանման անհրաժեշտությամբ:

«Մասնավորապես անհրաժեշտ է կանոնակարգել կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման, ֆիլմերի վիճակագրական հաշվառման, պահպանության դասակարգման, մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց հետ փոխհարաբերությունները: Որպեսզի կինոարտադրողը զարգանա, որպեսզի համատեղ արտադրությունը զարգանա, և որ օտարերկրյա արտադրողները Հայաստան գան ֆիլմեր նկարահանելու համար»,- նշեց Կոստանյանը:

Գործիքակազմի օրինակ է պետական հատկացումը՝ սուբսիդիան, արտադրողին վերջապես հենց որպես սուբսիդիա հատկացնելու մեխանիզմը կներդրվի՝ նշեց պատգամավորը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում