Արդյոք այդ ծավալների թալան եղե՞լ է. Բաբաջանյանը հիշեցրեց Իշխան Զաքարյանի աղմկահարույց հայտարարությունը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության քննարկմանը պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով թեկնածու Գագիկ Հովեյանին, նշեց, որ Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվության աշխատանքներին մասնակցել է նաև ինքը՝ թեկնածուն՝ հիշեցնելով, որ 2013 թվականին Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից այդ հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարում էր, որ բյուջեն թալանվել է 70 տոկոսով, որից հետո եղան աղմկահարույց քաղաքական գնահատականներ, և արդյունքում՝ պալատի ղեկավարը պաշտոնանկ եղավ:

Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ ծավալների թալան եղե՞լ է, թե՞ ոչ:

Հովեյանը նշեց, որ հաշվետվությանը մասնակցություն ունեցել է այնքանով, որքանով ստուգումներին մասնակցություն է ունեցել: Ասաց, որ այն ժամանակ ինքն աշխատել է Վերահսկիչ պալատում որպես վարչության պետ և լայն ինֆորմացիա, փաստաթղթեր չի ունեցել իր ձեռքի տակ, ինչ Իշխան Զաքարյանը: 

Թեկնածուն շեշտեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամը չպետք է զբաղվի քաղաքականությամբ և քաղաքական որակումներով, ուստի առջևում ընտրություններ են, կլինեն դեբատներ, և Բաբաջանյանը հնարավորություն կունենա Զաքարյանին այդ մասին հարց տալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում