Առաջարկելու եմ ավելի շատ ռեսուրս տրամադրել համայնքների հաշվեքննության համար. Հովեյան

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քննարկմանը թեկնածու Գեղամ Հովեյանը նախ շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: 

Թեկնածուն նշեց, որ խոշորացված համայնքների ձևավորումը, կենտրոնական իշխանության կողմից պատվիրակված բազմաթիվ լիազորությունները, սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանքների իրականացումը մարզերում պահանջում են նաև նոր տեսակի հաշվեքննության իրականացում, ինչը թույլ կտա թե՛ ԱԺ-ին, թե՛ Կառավարությանը գնահատել ֆինանսական հատկացումների նպատակային օգտագործումը համայնքների կողմից, գույքի և հողի հարկի հավաքագրման աշխատանքների կազմակերպման ընթացքը և թերությունները:

«Առաջարկելու եմ ավելի շատ ռեսուրս տրամադրել համայնքների հաշվեքննության համար և հետագայում կիրառել հաշվեքննության նոր գործիքակազմ: Հաշվեքննիչ պալատը պետք է իր ծրագրերում պարբերաբար նախատեսի համայնքային բյուջեների հաշվեքննություն»,- ասաց Հովեյանը:

Նա նշեց, որ ընտրվելու դեպքում պատրաստակամություն է հայտնում նպաստել այդ ծրագրերի իրագործմանը: Իր մասնակցությունը հիմնականում տեսնում է որակական նոր պահանջներին համապատասխան առանձին հաշվեքննություններ համակարգելու գործընթացում, ինչպես նաև մյուս հաշվեքննությունների վերաբերյալ իր մասնագիտական դատողությունները ներկայացնելու մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում