ԼԼիլիթ Գասպարյան

Քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավարի տեղակալ Նաննա Ակաուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 
Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը, հայտնում են մարզպետարանից:
 
Մարզում ծրագրեր են իրականացվում դպրոցամերձ տարածքներում պտղատու ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ, որը երեխաներին կապահովի ոչ միայն թարմ ու բազմազան սննդով, այլև կբերի լրացուցիչ եկամուտներ դպրոցի այլ կարիքները հոգալու համար։ Անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզում ցորենի արժեշղթայի զարգացման, ինչպես նաև հատիկաընդեղենի մշակության արժեշղթայի զարգացման ծրագրերին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊՀԾ-ի հետ համագործակցության այլ հնարավորություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում