Ընդգծվել է հայկական կողմի շահագրգռությունը՝ խթանելու քովիդ-19-ին հակազդելու մեր գործընկերությունը. Արա Այվազյան

ՎՎարդուհի Բալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց՝ այսօր քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ պայմանավորված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ներկա մակարդակով:

«Անկեղծության և վստահության մթնոլորտում անդրադարձ կատարվեց ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործընկերությանն առնչվող հարցերին:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծվեց միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում: Տեսանելի է նաև ակտիվ փոխգործակցությունը նախարարությունների և գերատեսչությունների միջև: Ակնկալում ենք, որ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական միջկառավարական հանձնաժողովների առդեմ ձևաչափով նախատեսված նիստերի արդյունքով կձեռնարկվեն հստակ, համատեղ քայլեր՝ ուղղված համագործակցության դրական բարելավմանը, ապրանքաշրջանառության աճին և փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Մեր ուշադրության կենտրոնում էին մեր գերատեսչությունների միջև խորհրդակցությունների հաճախականության և բովանդակային նոր ուղղությունների ընդգրկման հարցեր:

Իմ կողմից ընդգծվեց հայկական կողմի շահագրգռությունը՝ խթանելու քովիդ-19 համավարակին հակազդելու ուղղությամբ մեր գործընկերությունը, այդ թվում՝ ռուսաստանյան հակավիրուսային պատվաստանյութի կիրառման միջոցով»,- ասել է Արա Այվազյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում