Պատերազմն ընդամենը շղարշ էր, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը շարունակեն ցեղասպանական քաղաքականությունը. Վարդանյան

ՆՆարե Ոսկանյան

2020 թվականի աշնանը տեղի ունեցածը միջազգային հանցագործություն է, բախվել ենք խաղաղության դեմ ուղղված ագրեսիվ հանցագործության հետ՝ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:

«Պատերազմն ընդամենը շղարշ էր, որպեսզի ցեղասպանական քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվի, և այն, ինչ տեսնում ենք դրանից հետո, ինչ տեսնում ենք Շուշիում, այդ խայտառակ պուրակում, տեսնում ենք, որ այդ պետությունը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ ոչնչացնել հայկական ինքնությունը աշխարհի երեսից՝ Թուրքիայի հետ համագործակցաբար»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ պետք է չվարանենք նրանից, որ ասենք, որ ցավոք, Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ունենք, որը ռասիստական քաղաքականություն է իրականացնում՝ ընդգծված ու անթաքույց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում