Տեր-Պետրոսյանի հայտարարությունը տարակուսանք առաջացրեց. Լիլիթ Մակունց

ԱԱրման Գալոյան

Ինձ համար՝ որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդու, շարժման մաս հանդիսացող մարդու, այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրեց,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական դաշինք կազմելու առաջարկին: 

«Շարժումը, որի մաս եմ կազմել ես ու շատ քաղաքացիներ՝ այդ թվում քաղաքական թիմի անդամ լինելով, և որի տրամաբանական շարունակությունը՝ 2008 թ. տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ը՝ այս անգամ ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հիմքի վրա»,- ասաց Մակունցը:

Իշխող խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ շատերն առաջին նախագահից սովոր են լսել միանգամայն այլ բնույթի տեքստեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում