Մեր կոշտ քաղաքականությունը թույլ է տվել չունենալ այն բարձր թվերը, որ ունեցել են այլ երկրներ. Տիգրան Ավինյան

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության նիստին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը անդրադարձավ կորոնավիրուսի համավարակի օրերին ՀՀ-ում կիրառված սահմանափակումներին՝ մեկնաբանելով, թե ինչու 2020 թ. սկզբին Կառավարության և պարետատան գործողությունները կոշտ էին, իսկ հիմա՝ մեղմ: 

Ավինյանի խոսքով՝ 2020-ի սկզբին առողջապահական որևէ համակարգ աշխարհում պատրաստ չէր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին սարքավորումների, մեթոդաբանության առումով և կոշտ էին նաև տնտեսական սահմանափակումները, իսկ հիմա առողջապահական համակարգն էականորեն պատրաստվել է պայքարին:

«Ձեռք ենք բերել արհեստական շնչառության սարքեր, մեր հիվանդանոցները ամբողջապես վերազինել ենք և հետագայում նաև փուլային հնարավորություն ենք ունեցել մեր կոշտ քաղաքականությունը մեղմացնել: Մեր կոշտ քաղաքականությունը թույլ է տվել չունենալ այն բարձր թվերը, որ ունեցել են այլ երկրներ»,- ասաց Ավինյանը՝ նշելով նաև, որ հիմա հասել ենք մի իրավիճակի, երբ կարող ենք հարկային ռեկորդային թիվ արձանագրել ապրիլի ընթացքում: 

Կոչ աչեց բոլոր քաղաքացիներին պատվաստվել, քանի որ դա է այն միջոցը, որով աշխարհը վերջնականապես ցտեսություն է ասելու այս հիվանդությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում