ՄՄարիամ Մխիթարյան

Ռիգայի քաղաքային խորհուրդը մայիսի 9-ին չի փակի Ազատագրողների հուշարձանի մուտքը

Ռիգայի քաղաքային խորհուրդը մայիսի 9-ին չի փակի Ազատագրողների հուշարձանի մուտքը

Ռիգայի քաղաքային խորհուրդը մայիսի 9-ին չի փակի Ռիգան ազատագրողների հուշարձանի տարածքի մուտքը, բոլորը հնարավորություն կունենան Հաղթանակի օրը ծաղիկներ դնել հուշակոթողին, ասել է Ռիգայի քաղաքային խորհրդի ընդդիմադիր պատգամավոր Կոնստանտին Չեկուշինը:

Ռիգայի նախկին քաղաքապետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլ Ուշակովն էլ Լատվիայի մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել մայիսի 9-ին ծաղիկներով ծածկել Ռիգան ազատագրողների հուշահամալիրը, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Ռիգայի քաղաքային խորհուրդը մտադիր է արգելափակել հուշարձանի հարակից տարածքը՝ կորոնավիրուսի պատճառով մարդկանց զանգվածային հավաքը կանխելու համար: Մի շարք ընդդիմադիր պատգամավորների դիմումից հետո խորհրդի ղեկավարությունը հրաժարվել էր այդ որոշումից: Կարգելվեն միայն զանգվածային միջոցառումներն ու համերգները, որպեսզի մարդկանց կուտակումներ չլինեն: Չի թույլատրվի նաև ծաղիկների առևտուրը հուշարձանի մոտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում