Համախմբվածությունը կարևոր է անվտանգային միջավայրի համար. Վլադիմիր Վարդանյան

ԱԱրման Գալոյան

Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ տարատեսակ քննարկումները ավելի են վտանգում երկիրը: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Իմ քայլից Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորը ընդգծել է՝ անվտանգային միջավայրի ձևավորման համար կարևոր է համախմբվածությունը:

Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր)- Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ լավագույն հարևանները չունենք: Չափազանց կարևոր է երկրի պաշտպանունակության, անվտանգային միջավայրի ձևավորման համար ներքին կոնսոլիդացիան առնվազն այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրիս անվտանգությանը: Այս կոնտեքստում ես բոլորի դաշնակիցն եմ: Հավատացնում եմ, եթե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի երևույթ կա, որ կարող է սպառնալ երկրի սահմաններին, ՀՀ քաղաքացու անվտանգությանը, պետք է արձագանքենք: Բայց դրա հետ զուգահեռ, ելնելով այն իրավիճակից, որ հարևան երկրների ըստ էության դիկտատորներն անում են ամեն ինչ, որպեսզի ապակայունացնեն մեր երկիրը, ու լսում ես արտահայտություններ, որ ոչ մի անվտանգային հարց չեն լուծում, այլ ավելի խորքային են դարձնում կոնսոլիդացիայի բացակայությունը, անընդունելի է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում