Օրը՝ 60 վայրկյանում | 30.04.2021

ՄՄարի Կոստանյան

Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Նախագահ Արմեն Սարգսյանը գերիների հարցով նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին:

«Մարտի 1»-ի գործից կա նաև անջատված մաս, որը դեռ նախաքննության փուլում է. հայտնել է ՀՀ գլխավոր դատախազը:

Քաղաքական հետապնդման մասին խոսել չի կարելի՝ նշել է Դավթյանը՝ անդրադառնալով Սյունիքում կատարված դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Ադրբեջանը վախենում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների Արցախ այցից, կառույցում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հարցազրույցը Nouvelle d’Arménie պարբերականին:

Ստացիոնար բուժում է ստանում Քովիդով հիվանդ 2294 քաղաքացի. առողջապահության նախարարի տեղակալը թվեր է հրապարակել:

Օրվա կորոնաթիվը 536 է, առողջացել է 964, մահացել՝ 21 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում