Դատական իշխանությունների կողմից քաղաքական գործընթացներում ներգրավման ցանկացած փորձ անընդունելի է. ՀՀ ԱԺ նախագահ

ԱԱրման Գալոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ:

«Դատական իշխանությունների կողմից քաղաքական գործընթացներում ներգրավման և քաղաքականությամբ զբաղվելու ցանկացած փորձ անընդունելի է։ Ոչ միայն անընդունելի է, այլև կոպտորեն հակասում է դատավորի երդմանը և դատական օրենսդրությանը։

Հասարակությունը չի կարող անվերջ սպասել դատական համակարգի առողջացման, հստակ փոփոխությունների բացակայության դեպքում, կարծում եմ, նրանց արձագանքը կարող է արդեն բավականին կոշտ լինել»,- հանդիպումից հետո ֆեյսբուքի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում