Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Միջազգային ակտիվությունը մեծացնում է գերիների վերադարձման հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան

ՄՄայա Խաչատրյան

Մինչև Կազան մեկնելը Նիկոլ Փաշինյանը նախագահել է Կառավարության նիստը: Հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների չկատարումը դառնում է միջազգային օրակարգի հարց: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Ադրբեջանին ուղղված Եվրամիության հայտարարությանը, որով կոչ է արվում Բաքվին՝ Եվրադատարանին տրամադրել Ադրբեջանում պահվող հայերի մասին տեղեկություններ: Օրակարգային առանցքային հարցերից է եղել նաև Քովիդն ու դրա դեմ պատվաստումը: Փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվանից քաղաքի բանուկ հատվածներում կգործեն շարժական թիմեր, որոնք կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Փաշինյանը կաբինետին առաջարկել է սեփական օրինակով ցույց տալ պատվաստման անվտանգությունը:

Բաքվին ուղղված Բրյուսելի կոչը հղում է ՄԻԵԴ գործընթացին: Դա քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական բաղադրիչ:

Հայտարարությունում, ըստ Նիկոլ Փաշինյանի, արձանագրվում է՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլորին՝ անկախ գերեվարման հանգամանքից:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա:

Գործադիրի ղեկավարն անդրադարձավ նաև Քովիդի դեմ պատվաստման գործընթացին, առողջապահական ու տնտեսական ռիսկերին, որոնք կարող են առաջանալ պատվաստման պոտենցիալը պատշաճ չափով ու ծավալով չիրականացնելու դեպքում:

Նիկոլ Փաշինյան - Աշխարհում տնտեսության համար, տնտեսական ակտիվությանառումով կարևոր գործոն է, թե երկրում բնակչության, որ մասն է պատվաստված կորոնավիրուսից:Որպես զբոսաշրջության ուղղություն երկրները գնահատվում են այս չափանիշով:

Առողջապահական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ ստեղծված են պատվաստման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Հաջորդ շաբաթվանից կունենանք նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բավական բանուկ մասերում տեղակայված կլինեն ու ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:

Կողմնակի ազդեցության ռիսկն, ըստ Ավանեսյանի, գրեթե զրոյական է, եթե համեմատենք վարակման, ծանր առողջական ու մահվան դեպքերի հետ:

Անահիտ Ավանեսյան - Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, որ մենք ևս, հարգելի գործընկերներ, ակտիվ կերպով ներգրավենք պրոցեսին և մեր օրինակով ցույց տանք, որ սա առաջնային կարևոր խնդիր է, որը պետք է լուծենք:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կաբինետին 1 շաբաթում պատվաստվել: Եթե որևէ պատվաստանյութ վտանգ ներկայացնի, գործադիրն այն չի ընդունի:

Նիկոլ Փաշինյան - Մեր փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ Аstrazeneca-ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են, որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել: Շատ մեծ լրատվական շահարկումներ կան այս առումով, ու կարևոր եմ համարում, որ մենք մեր պոտենցիալն ամբողջությամբ օգտագործենք: Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է, քանի որ ամբողջ աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական:

Աշխարհում շուտով պարտադիր կլինի ճամփորդությունների համար պատվաստումը: Փաշինյանի կանխատեսմամբ՝ եթե 1 ամսում պատվաստումների շոշափելի ցուցանիշ չարձանագրվի, զբոսաշրջային բիզնեսը ևս կարող է խնդիր ունենալ:

Նիկոլ Փաշինյան - Կարևոր եմ համարում, որ խլացվեն այն բոլոր ձայները,որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ: Պարոն Քերոբյան, պետք է բիզնեսին ներգրավել, որ պրոցեսը պատշաճմակարդակով իրականացվի: Պարոն Հարությունյան, զինուժում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթացը, առհասարակպետական մարմիններում պետք է այդ առաջնորդությունը ստանձնեն»:

Հայաստան ներմուծվող չինական պատվաստանյութը ևս 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար է: Պատվաստված քաղաքացիները հաջորդ շաբաթից կարող են երկիր ելումուտ անել՝ առանց Քովիդ թեստի:

Անահիտ Ավանեսյան - Այսինքն՝ պատվաստումները կարևոր քայլ են՝ ձերբազատվելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք:

Պետությունը մոտ 86 միլիոն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմում վիրավորված Հայկ Զաքարյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար: 18-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել է Օմարի լեռնանցքը պաշտպանելիս:

Գործադիրը հավանություն տվեց արդյունաբերական կանեփի աճեցման և վերամշակման գործընթացի նախագծին:

Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Թույլատրվելու է արտադրությունը, այդ թվում մշակությունը և վերամշակումը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումըեւ մեծածախ առեւտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

Նախատեսվել է վերահսկողության համակարգ՝ ապօրինի շրջանառության կանխարգելման համար: Կսահմանվեն պետտուրքի բարձր դրույքաչափեր:

Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Նախորդ տարի ունեցել ենք այս բնույթի մի քրեական գործ, որի քննությանընթացքում բավականին բարդությունների են հանդիպել պայմանավորված պարունակությամբ, դրանումթմրանյութի առկայությամբ եւ վերահսկողությամբ: Ինձ ուղղակի հետաքրքրում է, այդ կարգավորումներիընթացքում նաեւ քրեական գործից մեզ համար հայտնի դարձած խնդիրները նախագիծը մշակողներիհամար հայտնի եղե՞լ է, շահագրգիռ քննարկումներ իրականացվե՞լ են, հաշվի առնվե՞լ են այդխնդիրները, թե՝ ոչ:

Տիգրան Ավինյան - Եվս մեկ անգամ կարծում եմ կարող ենք քննարկել պարոն Դավթյան, որովհետեւ փաստացի այն փորձը, որի միջով դուք անցելեք՝ կարծում եմ օգտակար կարող է լինել հետագայում ռիսկերը կանխարգելելու համար: Նոր կարգավորումներովթույլատրվելու է միայն փակ տարածքներում հստակ մոդուլավորված արտադրությունը:

Նիկոլ Փաշինյան - ԱԺ-ում, միջգերատեսչական քննարկումներում,ենթաօրենսդրական ակտերն ընդունելուց պետք է պատշաճ ազդեցության գնահատում լինի, ռիսկերըհաշվառվեն, նույնականացվեն:

Trade in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայր կձևավորվի: Խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորով փոխարինելու համակարգի մասին է: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխության շնորհիվ կտրուկ կաշխուժանա նոր մեքենաների վաճառքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում