Օրը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Արարատ Միրզոյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախում հումանիտար իրավիճակի, ռազմագերիների վերադարձին վերաբերող հարցեր:

Չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խոր արմատներ գցած վիրավորանքները. Դունյա Միյատովիչի կոչը՝ Ադրբեջանին:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը. Արա Այվազյանը՝ BBC Weekend-ին:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հոդվածով:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի համավարակի ֆոնին Հայաստանին բժշկական սարքավորումներ և շտապօգնության մեքենա է նվիրել:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Առողջացել է 801, մահացել՝ 18 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում