ՀՀ ԸՕ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հրապարակվելուց հետո. Վլադիմիր Վարդանյան

ԱԱրման Գալոյան

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունները, որ ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահը, ուժի մեջ կմտնեն հրապարակվելուց հետո. տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Ստորագրելն առանձին գործընթաց է, առանձին փուլ, հրապարակելը՝ առանձին գործընթաց»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Վարդանյանը, անդրադառնալով Արմեն Սարգսյանի կողմից օրենքը չստորագրելուն, նշեց. «Ես որերորդ անգամ ցավ եմ արձանագրում, որ նախագահը հրաժարվում է ստորագրել այս կամ այն փաստաթուղթը կամ ուղղում այն ՍԴ: Դա նախագահի սահմանադրական լիազորությունների տիրույթում է, և մենք պետք է հարգենք այդ մոտեցումը: Բայց ասեմ՝ հիմնավորումները, որ դրվել են նախագահի հայտարարության մեջ, ըստ էության, համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությանը»,- ասաց Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում