Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Օսմանյան կայսրությունում ունեզրկված հայերի ֆինանսական փոխհատուցման հնարավորությունը

ՄՄայա Խաչատրյան

Դավիթ Մուրադյանի խարբերդցի ընտանիքն է՝ ցեղասպանությունից առաջ: Մեծ հայրը, նրա վեց զավակները, ամենակրտսերը՝ ծնկին, մեծ մայրը, ընտանիքի աղախինը: Փաստաբան Մուրադ Մուրադյանի մանկությունն անցել է Գրիգոր Զոհրապի հետ, երկուսն էլ սպանվել են 1915-ին:

Դավիթ Մուրադյան, Արձակագիր, կինոգետ - Խարբերդի մտավորականներին հայտնի Երուխանին, հայ գրականության դասականին, որի դպրոցում իր առաջին դասերն է ստացել հայրս, նրանց միասին են սպանել, նրանց սվինահարել են Խարբերդից ոչ հեռու:

Խարբերդի ամերիկյան բանկում Մուրադ Մուրադյանն ապահովագրել էր կյանքը: Ընտանեկան վավերագրերի կողքին փաստաթղթեր են, որոնք անհրաժեշտ էին իրավահաջորդներին փոխհատուցելու համար: Գումարը բաժանվեց վեց ժառանգի միջև:

Դավիթ Մուրադյան - Ամերիկյան դատարանը, փաստորեն, վավերացրեց Հայոց ցեղասպանության փաստն Օսմանյան կայսրությունում՝ 1915-ին յուրովի, իրավական, դատավարական ճանապարհով:

Հայերի ոտնահարված իրավունքների հարցերով զբավում էր ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանը: Նա սկսեց դատական գործընթացներ՝ միջազգային ապահովագրական ընկերությունների դեմ: 99-ին առաջին անգամ խմբային հայց է ներկայացրեց «New York Life» ընկերության դեմ:

Էդիտա Գզոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն - Եղիայանի դատի արդյունքում «New York Life» կազմակերպությունը, որ դեռ գործում է Միացյալ Նահանգներում, մոտ 20 միլիոն դոլարի փոխհատուցում տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին: 5000-ից ավելի հայցվոր է եղել, որոնց մեծ մասին գումարը տրամադրվել է:

Կալվածագրում նշված է Ադանայում Հակոբ Սիսլյանի կնոջը՝ Բրաբիոնին պատկանող տան մասին: Գրված է նաև արժեքը՝ 6000 ղուրուշ:

Ապացույցները բազմաթիվ են, թե ինչպես է բռնագրավվել հայերի գույքը, ունեցվածքը: Երիտթուրքական կառավարությունն ընդունել է 3 հիմնական ակտ՝ օրինակականցնելու տեղահանված հայերի ունեցվածքի բռնագրավումը, պետական գանձարանը լցնելու համար:

Սեդա Պարսամյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ - Տեղահանված հայերի լքյալ անշարժ գույքի տնօրինման վերաբերյալ 1915-ի դեկտեմբերի 2-ին ընդունված հավելյալ օրենքի օսմաներեն բնագրի առաջին էջն է: Իբր գրանցում էին հայերի ունեցվածքը, որ հետագայում վերադարձնեին: Դա արվում էր զուտ այդ պահին օրինականացնելու համար:

Հայերի նյութական, տնտեսական կորուստների մասին մինչև այժմ արված հաշվարկները չափազանց մոտավոր են: Հայերի ահռելի կորսված հարստությունն անհաշվելի է՝ նշում է թեման ուսումնասիրած Անահիտ Աստոյանը:

Անահիտ Աստոյան, Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող - Զմյուռնիայի հայությունը ֆանտաստիկ հարուստ էր: Հիշեմ Նժդեհի խոսքը՝ նրանց ունեցվածքով կարելի էր Արևմտյան Հայաստանը գնել: Փաստերը շատ են, միայն կարող եմ մի բանի վրա ուշադրություն դարձնել՝ այսօրվա Թուրքիայի ազգաին կապիտալի 30 տոկոսը կազմում է հայկական ունեցվածքը, սա թուրք պատմաբանների հաշվարկի արդյունք է:

Էդիտա Գզոյանի խոսքով՝ կդիտարկեն հայերի ոտնահարված իրավունքների վերականգնման համար ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում