Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դը Օզի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

ԱԱրման Գալոյան

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա նախօրեին ուղերձներ են հղում աշխարհի տարբեր պետությունների առաջնորդներ, խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: «Այլևս երբե՛ք»՝ հայտարարել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դը Օզը:

Ստեֆանի Դը Օզ (Բելգիայի Սենատի նախագահ) - Այսօրվա աշխարհում, ուր վերելք են ապրում լարվածությունն ու սահմանների շուրջ վեճերը, կրոնական դավանանքներն ու քաղաքական գաղափարները, ավելի կարևոր է քան երբևէ հետ նայել և հիշել, թե ինչպիսին կարող են լինել այդ բախումների հետևանքները:

Նույնիսկ նման ժամանակներում, և հատկապես նման ժամանակներում, երբ թվում է, թե աշխարհը մասնատված է և ունի բազում այլ մտահոգություններ, մեր պարտքն է դարձյալ անդրադառնալ անցյալին: Այսօր ես խոնարհվում եմ զոհվածների հիշատակի առջև: Ես կանգնած եմ իմ երկրում՝ Բելգիայում, բնակվող 30 հազար հայերի հետ, ամբողջ աշխարհի հայկական սփյուռքի հետ և ձեզ հետ այսօր՝ Հայաստանում:

Մենք համախմբվել ենք հիշելու և ասելու՝ «Այլևս երբե´ք»: Ասելու ճշմարտությունը և մեր ձայնը լսելի դարձնելու։ Արդարություն գտնելու նրանց համար, ովքեր ժամանակին եղել են և նրանց, ովքեր կլինեն։

Քանի որ հայոց անցյալի ուրվականները շարունակում են սավառնել համաշխարհային թատերաբեմում, մենք պարտավոր ենք շարունակաբար իրազեկել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցածի մասին: Ես հպարտ եմ, որ նախագահն եմ Բելգիայի Սենատի, որն առաջիններից էր, ով ճանաչեց և դատապարտեց հայ ժողովրդի նկատմամբ իրագործված դաժան ցեղասպանությունը: Ես կշարունակեմ պաշտպանել և սատարել ձեզ և ճանաչմանն ուղղված ձեր պայքարը ինչպես այստեղ, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։

Այդ պատմությունն պետք է լինի ավելին, քան լոկ հեռավոր հիշողություն կամ անհարմար ճշմարտություն: Եվ չդառնա կրկնվող ապագայի նախերգանք։ Այն պետք է հանդիսանա նախազգուշացում բոլորիս համար: Պետք է դառնա անցյալը ճանաչելու և դրա դասերը քաղելու գործողության կոչ։

Այսօր մենք մեր համերաշխությունն ենք հայտնում և սգում ենք նրանց համար, ում կորցրել ենք։ Վաղը նրանց պատիվը բարձր կպահենք՝ աշխատելով, որպեսզի ապագան պաշտպանված լինի անցյալից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում