ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել

ԱԱրման Գալոյան

ՀՀ կրթության ու գիտության նախարար Վահրամ Դումանյանն արձագանքել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը չստորագրելու և ՍԴ ուղարկելու՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը:

Դումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ-ն հակասահմանադրական ոչինչ չի առաջարկել:

«Ստացվում է բուռն աշխատանք մեր կողմից, ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք աշխատել, ինչպես ասել եմ, կրկնում եմ, որ մենք կաշխատենք միայն օրենքի շրջանակում, գործող կարգերի շրջանակում և շարունակում ենք աշխատել: Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակներում էլ կաշխատենք»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Վահրամ Դումանյանը չի պատասխանել հարցին, թե ինչու է Արմեն Սարգսյանը դիմել Սահմանադրական դատարան, միայն ընդգծել է, որ իրենք մայր օրենքի հետ անհամապատասխանություն չեն տեսնում: Նախարարը մեկնաբանել է նաև ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած այդ օրենքը և ապրիլի 22-ին դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում