Օրը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով. Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը:

Վարչապետը Սյունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանն անդրադարձել է պատերազմի հետևանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, սահմանային անվտանգության ապահովմանը:

Ադրբեջանը ոչ միայն արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը՝ հայտնել է արտգործնախարարը:

Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում կարևորել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում կողմերի հաշտեցման գործում: 

Ամերիկայի Սքոթդեյլ և Բրբենք քաղաքներում ապրիլի 21-ը հռչակել են Հայ նահատակների և Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր: 

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1033 նոր դեպք: Առողջացել է 583, մահացել՝ 25 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում