Պետք է տարանջատել՝ ի՞նչ է նշանակում միջանցք և ճանապարհների ապաշրջափակում. Գորգիսյան

ՆՆարե Ոսկանյան

Պետք է տարանջատել՝ ի՞նչ է նշանակում միջանցք, և ի՞նչ է նշանակում ճանապարհների ապաշրջափակում՝ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ:

«Միջանցքը, օրինակ, Լաչինի միջանցքն է, որը մենք ունենք: Այսինքն՝ տարածք, որը մեզ է պատկանում, մեր տիրապետության տակ է գտնվում: Մեղրիով որևէ նման տարածք, որը կպատկանի Ադրբեջանին կամ Թուրքիային կամ այլ որևէ  երկրի, չի տրվելու այդ երկրներին: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ պետք է ապաշրջափակվեն սահմանները, և նոր ենթակառուցվածքներ պետք է կառուցվեն, վերանորոգվեն»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ երկուսն իրար խառնել չի կարելի:

«Փաստաթղթով տրվել է համաձայնությունը, որ այդ ճանապարհները պետք է աշխատեն, բայց վստահ եմ՝ դրանք լինելու են ՀՀ-ի սուվերենության ներքո, և որևէ կերպ մենք չենք կարող Հայաստանի տարածք զիջել այլ երկրի»,- ասաց Գորգիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում