Հայ գերիների հարցը՝ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում. Տաթևիկ Հայրապետյանը մանրամասներ է հայտնում

ՀՀայկարամ Նահապետյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայ ռազմագերիների, գերեվարված այլ  անձանց և տեղահանվածների հարցը վաղը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ թեև ադրբեջանական պատվիրակության պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով և ասել, որ դա հակասում է «խաղաղության վերաբերյալ իրենց ջանքերին», այն հաստատվել է և ներառվել օրակարգում: 

«Մեզ համար կարևոր է նաև, որ մեր եվրոպացի գործընկերները այդ թեմաներով ելույթներ ունենան և շեշտեն կարևորությունը, որ դա բացառապես հումանիտար խնդիր է և չի կարող քաղաքականացվել»,- ասել է պատգամավորը:

Թեման քննարկվելու է վաղը՝ օրվա երկրորդ կեսին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում