Էրեբունու 3-րդ, 4-րդ զանգվածում խնդիրները բազմաթիվ են. բնակիչները բողոքում են

ՔՔրիստինե Ոսկանյան

Անվերջ թվացող խնդիրների կծիկը փողոց է հանել Էրեբունու 3-րդ, 4-րդ զանգվածի բնակիչներին: 40 տարվա թաղամասում չկան խմելու ջուր, գազ, փողոցային լուսավորություն, ճանապարհներն էլ երբեմն դառնում են անանցանելի: Խնդրահարույց է նաև այգիների ոռոգումը:

Եթե ոռոգման ջուրը հասնում է ոմանց այգիներ, ապա խմելու ջրի համար մարդիկ կիլոմետրեր են կտրում: Ով էլ մեքենա չունի, հարևանի հույսին է մնում: Նախկին այգեգործականի տարածքում ջրամատակարարում երբեք չի եղել: 

Հարևան թաղամաս հասնելու համար մոտ 3 կմ ճանապարհ պետք է կտրել: Իսկ այս ճանապարհով երթևեկելը՝ հատկապես անձևրի ու ձյան ժամանակ, արկածախնդրություն է: Քայլելիս կոշիկն են ցեխերի մեջ թողնում, երբեմն էլ մեքենաներն են արգելակվում: Թաղամասի բնակիչները հաճախ կա՛մ գործի չեն հասնում, կամ էլ դպրոցից են բացակայում: 

Ու այս պայմաններում այստեղ մոտ 50 ընտանիք է մշտական ապրում: Ամռան ամիսներին այստեղ է գալիս մոտ 500 հովեկ: Այստեղ վերջին 2 տարում ճանապարհների խճապատման ու հարթեցման աշխատանքներ արվել են: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ այս տարի ծրագիրը կշարունակեն: 

Ճանապարհների լուսավորությունն էլ է խնդիր: Երբ մութն ընկնում է, այստեղով անցնելը գրեթե անհնար է, բնակիչների վրա կարող են հարձակվել թափառող շները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում