Լուռ բողոքի ակցիա՝ հայ գերիների վերադարձի պահանջով

ԱԱրման Գալոյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դարպասներին ամրացվել են ձեռնաշղթաներ, որ կառույցը չմոռանա հայ գերիների մասին։ Գրասենյակի առաջ այսօր լուռ բողոքի ակցիա են իրականացրել «Միաբան» նախաձեռնության անդամները: Մասնակիցները պահանջել են գործնական քայլեր գերիների անհապաղ վերադարձի հարցում:

ՄԱԿ-ին նամակ են հանձնել, որում մանրամասն ներկայացված են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, նամակ են փոխանցել նաև Ռուսաստանի դեսպանատուն: Նույն պահանջով այսօր բողոքի լուռ ակցիաներ են իրականացվել աշխարհի 15 քաղաքում՝ Մոսկվայից մինչև Փարիզ և Նյու Յորք:

Սեդա Գրիգորյան («Միաբան» նախաձեռնության անդամ) - Բոլորս հասկացել ենք, որ մեր միասնական ձայնը շատ ավելի ուժեղ կհնչի, շատ ավելի արագ կհասնի հասցեատերերին: Այնպես որ այսօր հազարավոր մարդիկ՝ հայեր և ոչ միայն հայեր, Երևանում և աշխարհի 15-16 քաղաքներում դուրս են գալու փողոց և պահանջելու են հայ ռազմագերիների վերադարձը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում