Ի հեճուկս արտաքին թշնամիների և ներքաղաքական որոշ շրջանակների՝ կառուցելու ենք հզոր Հայաստան. Պապոյան

ԱԱրման Գալոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ պատերազմից հետո հետին թվով փորձագետների, պատերազմ կանխատեսողների պակաս չկա, սակայն ըստ նրա՝ խոսակցությունը պետք է լինի ապագայի մասին: «Մեր երկրում, այն է՝ Հայաստանում և Արցախում, կա ապագա»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերեց Գ.Պապոյանը:

Նա պնդեց՝ ի հեճուկս արտաքին թշնամիների և ներքաղաքական որոշ շրջանակների՝ կառուցելու են հզոր Հայաստան, հանուն Եռաբլուրում հանգչող տղաների և նրանց ծնողների:

«Եթե 20 տարի շարունակ երկիրը ծնկի բերածները, երկիրը թալանածները համարում են, որ այդ ապագայում տեղ չունեն, իրենց գործն է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում