Պետք է ոչ թե վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ. վարչապետը՝ Բաքվում բացված «պուրակի» մասին

ՆՆարե Ոսկանյան

Ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ, կարծում եմ՝ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում: Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում բացված «պուրակին»:

«Կարծում եմ, որ ոչ թե պետք է ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ: Եթե չեմ սխալվում՝ Իգնատ Մամյանը բանաստեղծություն էր գրել ղարաբաղյան հակամարտության առիթով, որում այսպիսի շատ լավ քառատող կար, որն ադրբեջանցի մի բանաստեղծի բանաստեղծությանն ի պատասխան էր գրել: Ասում էր.

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ...

Այդպես խղճում են մարդիկ խելացի

Հոգեհիվանդի մռայլ վանդակից

Իրեն հայհոյող խենթ արարածին»,- եզրափակեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում