ՀՀ-ում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ԱԱրման Գալոյան

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին՝ Կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 33 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նախագծով սահմանվել է նաև հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը՝ առնվազն 15 դատավոր, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ:

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը, քննվելու են պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում