Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր

ՆՆարե Ոսկանյան

Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ նիստում երդմամբ ստանձնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները: 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, որով մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին:

Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից երդվեց հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում