Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ բարդ էր, մեկնաբանությունները՝ ոչ միանշանակ: Եվրոպական ժողովրդավար ընտանիքին միանալու հավակնորդ Թուրքիայում այդ այցին նախորդեց ընտանիքում բռնության ենթարկվածների իրավունքները պաշտպանող Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու հայտարարությունը:
Կանանց նկատմամբ թուրքական վերաբերմունքը քննարկվեց նաև պաշտոնական հանդիպումից հետո, երբ Ուրսուլա Ֆոն դեր Լեյնը աթոռ չուներ ու ստիպված համեստ տեղավորվեց տղամարդ պաշտոնյաներից հեռու՝ բազմոցին:
Ու չնայած ոչ վաղ անցյալում Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրությանը, Եվրոպան հայտարարեց՝ պատրաստ է սերտացնել տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ: Փորձագետների համոզմամբ, Բրյուսելի ձեռքերը կապողը փախստականների հարցն է: Գժտվել Էրդողանի հետ նշանակում է պատրաստվել Թուրքիայում ապաստանած միլիոնավոր փախստականների առաջ եվրոպական դարպասների բացմանը:
Բրյուսել-Անկարա հարաբերությունների նուրբ թելերը Լիլիթ Գասպարյանի ռեպորտաժում:

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՊՆ-ն պարզաբանել է հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը

ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ. Թրամփ

Դավթաշենում կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք

Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման շրջանակում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ







