Կսահմանվեն տարիքային տարբեր շեմեր պայմանագրային զինծառայության համար

ՎՎահե Դավթյան

Սահմանապահ համայնքների բնակիչներին զենք կրելու իրավունք տալու մասին նախագիծը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում: Թեև հարցի շուրջ ընդհանուր առմամբ բոլորը համակարծիք էին, բայց նախագծի հեղինակներ Արմեն Խաչատրյանի ու Սերգեյ Բագրատյանի առաջարկով քվեարկությունը հետաձգվեց երկու ամսով:

Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Մեզ վիճակագրական տվյալներ են պետք, և ազդեցության գնահատականի հարց պետք է լուծվի, դրա համար խնդրում եմ քննարկումը հետաձգել:

Հանձնաժողովի նախագահը օրինագիծը կարևոր է համարում: Հաշվի առնելով իրադարձությունները՝ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ սահմանային համայնքներին զենք կրելը պետք է թույլատրել:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Գյուղացին պետք է աշխատի, և նա իր տանը պետք է ունենա միջոց, անհրաժեշտության դեպքում պաշտպանի իրեն և իր տունը:

Պատերազմից հետո շատ քաղաքացիներ ցանկանում էին պայմանագրային զինվորական ծառայության անցնել սահմանյաին բնակավայրերում, բայց տարիքը չէր համապատասխանում: «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած նախագծով, որը Աժ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է, բոլոր կոչումների համար տարիքային շեմը բարձրացվում էր մինչև 63: Մինչև երկրորդ ընթերցում Կառավարությունը առաջարկներ է ներկայացրել՝ սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր սահմանել:

Գևորգ Գորգիսյան (ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Առարկություններ չունենք, մեզ համար սա ընդունելի է, կարևորը միտումը կա տարիքի բարձրացման, և էն քաղաքացիները, որ ուզում էին մասնակցել իրենց բնակավայրի պաշտպանությանը, հնարավորություն կստանան:

Շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի սահմանային տարիքը կդառնա 50, կրտսեր սպայական կազմինը՝ 48-52, ավագ սպայական կազմինը՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների դեպքում 63: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ «Լուսավոր Հայաստանի» նախագիծը կմտնի Ազգային ժողովի լիագումար նիստ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում