ՌԴ նախագահի հետ հանդիպումը արդյունավետ էր. Նիկոլ Փաշինյան

ՀՀերմինե Բաղդասարյան

ԶՈՒ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հանդիպումն անցավ արդյունավետ, փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերի հետագա իրագործման մասին:

Այս ընդհանուր գնահատականով է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամներին ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը: Անդրադառնալով օրակարգի հարցերին՝ վարչապետն առանձնացրել է մեր երկրների միջև արդեն գործող հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիրն ու տարածաշրջանի հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին համաձայնությունը նոր իրավիճակի կոնկրետ պլանին և մեխանիզմների համապատասխանեցնելու քննարկումը:

Նիկոլ Փաշինյան - Տեղյակ եք, որ 44-օրյա պատերազմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ: Դա եղել է մեր քննարկման կարևորագույն հարցերից մեկը:

ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՌԴ-Ի ՀԵՏ ԿԱՇԽԱՏԵՆՔ ԱՌԱՎԵԼ ԻՆՏԵՆՍԻՎ. ՓԱՇԻՆՅԱՆ

Վարչապետն իրավաբաններին պատմել է, որ ՌԴ նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, որոնց բնույթը վերջին ամիսներին անմիջական է դարձել: Հենց այդ մթնոլորտում էլ անցել է զրույց-բանակցությունը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են ինտենսիվացնել գերիների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

Նիկոլ Փաշինյան - Իհարկե, քննարկել ենք նաև գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որտեղ է, որ ունենք լիարժեք համընկնող տեսակետներ, որտեղ է, որ պետք է տեսակետները նույնականացնելու ուղղությամբ աշխատենք...

Ակնհայտ է, որ՝ մեր ունեցած իրավիճակից ու առկա մարտահրավերներից ելնելով՝ պետք է խորացնենք հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. այս խոսքերով է իր ելույթը եզրափակել Նիկոլ Փաշինյանը: Պատասխանել նաև Արցախին, արցախցիների խնդիրներին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու այդ ամենին սփյուռքի ներուժի լիրաժեք օգտագործման տարբերակների մասին ներկաների հարցերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում