Ապրիլի 7-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը. ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, մյուս պաշտոնյաների ու կաթողիկոսի շնորհավորանքը՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: 

Մոսկվայում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Քննարկվել են ռազմավարական համագործակցության հարցերը, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը:

Ադրբեջանական կողմն այսօր Վարանդայի շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Բրիտանական «Երիտասարդ թուրքեր» պրոդյուսերական կենտրոնը փոխել է անվանումը՝ երիտթուրքերի և ցեղասպանության հետ առնչությունը հերքելու համար: 

Օրվա կորոնաթիվը 1025 է: Առողջացել է 62, մահացել՝ 20 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում