ԱԺ-ն մինչև ինքնալուծարվելը պետք է իրավաքաղաքական գնահատական տա մեր պետության՝ 25 տարվա զավթմանը. Բաբաջանյան

ԱԱննա Ավետիսյան

Սպասվող ընտրությունները պատմական և ճակատագրական են, և մենք չենք կարող գնալ ընտրությունների՝ առանց գնահատական տալու, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրի հետ 1998-2018 թվականներին, ինչպես են երկրի ղեկավարները զավթել մեր պետությունը: Այդ մասին խորհրդարանում՝ ԸՕ փոփոխությունների նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 98-ի ընտրությունների երկրորդ փուլից մինչև 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ՝ ամբողջ համապետական ընտրությունների պատկերը ցույց է տալիս, որ նախորդ ռեժիմի՝ ՀՀԿ-ի օգտին հավաքագրվել է 350-400 հազար քվե, և, ըստ նրա, հենց այդ միջոցով հավերժացվել է այդ ռեժիմի կյանքը: 

«Այս ԱԺ-ն մինչև ինքնալուծարվելը պետք է անդրադառնա 25 տարվա պետության զավթմանը, տա իրավաքաղաքական գնահատական: Այդ գնահատականը կորոշակիացնի մեր պետության թշնամիների շրջանակը, մենք կարձանագրենք, որ երկրի շատ կոնկրետ առաջնորդներ, կոալիցիայի մաս կազմած կուսակցություններ, ընտրական հանձնաժողովներ, դատախազություն, դատարաններ, Սահմանադրական դատարան ինչպես են ներգրավվել և մասնակցել պետության զավթմանը: 

Իրավաքաղաքական այդ գնահատականը և այդ գնահատականից բխող իրավական գործընթացներն այդ անձանց այլևս մոռացնել կտան որևէ դերակատարություն ունենալ քաղաքական դաշտում: 

Ես կոչ եմ անում ԱԺ նախագահին և քաղաքական մեծամասնությանը մտածել այդ մասին և հանդես գալ նման նախաձեռնությամբ»,- նշեց Բաբաջանյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում