Կորոնավիրուսի երրորդ ալիքի պատճառով Ֆրանսիայում փակվում են բոլոր կրթօջախները

ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ֆրանսիայում գործող մասնակի լոքդաունի ժամկետը կերկարաձգվի երկրի ամբողջ տարածքում՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Իրավիճակի սրման պատճառով երեք շաբաթով փակվում են դպրոցները, քոլեջներն ու մանկապարտեզները: Սահմանափակումները վերաբերում են նաև ճանապարհորդություններին, սահմանվել է գիշերային պարետային ժամ: Բնակիչներին արգելվում է տնից հեռանալ ավելի քան 10 կմ:

Լրատվամիջոցը նշում է, որ Ֆրանսիան պայքարում է կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ, քանի որ երկրում օրական արձանագրվում են վարակման տասնյակ հազարավոր և մահվան հարյուրավոր դեպքեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում