Օրը՝ 60 վայրկյանում | 31.03.2021

81 տարեկանում մահացել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ հանդիպումները:

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցն անդրադարձել է հայ գերիների հանդեպ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքին:

Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում կանխատեսում է 3,4 տոկոս տնտեսական աճ:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք, առողջացել է 459, մահացել՝ 18 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում