ՄԻԵԴ-ում 188 անձի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու որոշում կա

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առաջիկա նիստերից մեկում քննարկման կդրվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ասել է՝ այս պահին կա 188 անձի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին Եվրադատարանի որոշում: Ադրբեջանը հաստատել էր 71 անձի գերեվարման փաստը:

Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Նրանք ունեն շաբաթական նիստեր, բայց կոնկրետ Եվրադատարանի որոշումների վերաբերյալ հսկողություն իրականացնող նիստերն անցկացվում են տարեկան 4 անգամ, նիստը հունիսին է, բայց չի բացառվում՝ հրատապությունը հաշվի առնելով, միջանկյալ նիստ կայանա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում