Մարտի 26-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Հայաստանի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 միլիարդ դրամի ծրագրեր: Տեղի է ունեցել Հայաստանի  ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում բարձրացվել է հայ գերիների պաշտպանության հարցը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը պահանջում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ: Էնթոնի Բլինքենի ղեկավարած կառույցը պատասխանել է «Լուրեր»-ի հարցմանը: 

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը դատապարտել ու մտահոգիչ է համարել Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բարբարոսական ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր արդարացման փորձերը:  

Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարեն նաև գերիների հարցը՝ հայտնել է Սերգեյ Կոպիրկինը:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Առողջացել է 433, մահացել՝ 18 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում