Ունեցած հրթիռները որոշակի սահմանափակումներ են ունեցել. Արմեն Գրիգորյանը՝ Սու-երի չօգտագործման մասին

ԱԱրման Գալոյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու Հայաստանը մինչև պատերազմը Սու-30 կործանիչների հրթիռներ ձեռք չի բերել:

«Երբ ՍՈւ-երը գնվել են, դիտարկվել է ավելի երկար ժամանակի գործընթաց: Այսինքն՝ զինամթերքն ու մնացած կարողությունները ձեռք բերելը, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ հատվածի համար էր նախատեսված: Խնդիրը դա էր, այլ խնդիր Սու-երի հետ կապված մենք չենք ունեցել»,- հայտարարեց նա:

Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի խնդիրն էր ունենալ լավագույնը, որ ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ: «Այն, ինչ մենք ունեցել ենք մինչ այդ, որոշակի սահմանափակումներ է ունեցել»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում