Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն բանակցում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ. Այվազյան

ԱԱրման Գալոյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր վստահեցրել է, որ Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն շփվում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ:

«Անցած շաբաթ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ Ձեր բարձրացրած հարցը: Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունի»,- ասաց Այվազյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության հետ կապված:

 Ըստ Այվազյանի՝ թեպետ կան որոշ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք ենթակա են արագ լուծման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում