Արսեն Մկրտչյանը կարճ ելույթում վերահաստատեց՝ կարևորում է իրավունքի գերակայության հիմքով արդարադատությունը

ՆՆարե Ոսկանյան

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանն ԱԺ-ում հայտարարեց, որ այն մոտեցումը, որը ներկայացրել է իր նախորդ ելույթում, իրավունքի գերակայության հիմքով արդարադատությունն է ընդհանրապես դատական իշխանությունում:

«Կարևորել եմ բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, իրավունքի գերակայության հիմքի կիրառումը՝ մասնավորապես իրավական որոշակիության պահանջների պահպանումը: Հատկապես կարևորել եմ, որ իրավունքի գերակայության հարցերը դրսևորվում են դատական իշխանության բարձր ատյաններում»,- ասաց Մկրտչյանը:

Թեկնածուի կարճ ելույթից հետո պատգամավորներն Արսեն Մկրտչյանին հարցեր չտվեցին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում