ԱԺ նախագահն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախագծին

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ռազմական դրությունը հանելու վերաբերյալ օրինագծի վերաբերյալ իր ելույթում անհիմն որակեց պնդումները, թե ռազմական դրությունը երկարաձգելը ներքաղաքական դրդապատճառ ունի:

«Ես հիմնավոր եմ համարում մեր գործընկերների տեսակետը, որ լավագույն լուծումը կլիներ, եթե Կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ, և ինքը նախաձեռներ ռազմական դրության հանելը: Բոլորս ակնհայտորեն ընդունում ենք, որ հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մոտ ապագայում առաջիկայում՝ 7 օրից, 5 օրից, այսպես թե այնպես, Կառավարությունն ինքը կամ կառավարող մեծամասնությունը պետք է նախաձեռներ այս գործընթացը, և ռազմական դրությունը պետք է դուրս գա»,- ասաց Միրզոյանը: 

ԱԺ նախագահն առաջարկեց ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել այդ նախագծին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում