Ես ժողովրդի տված վստահությունը չեմ անարգի որևէ փախուստով. Փաշինյանն արձագանքեց Տեր-Պետրոսյանին

ԱԱրևիկ Աբելյան

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե կազմակերպենք՝ վարչապետը Հայաստանից գնա, ուրիշ երկրում ապաստան գտնի: Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Այդ մասին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախչել: Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, թե ես կփախչեմ ժողովրդի կայացրած որևէ որոշումից: Եվ դուք ունեք էդ իրավունքը: Փախչողները թող մտածեն փախչելու մասին: Ես ժողովրդի տված վստահությունը չեմ անարգի որևէ փախուստով»,- ընդգծեց վարչապետը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում