ՀՅԴ դիրքորոշումն արտահերթ ընտրության վերաբերյալ

ՄՄուշեղ Իսախանյան

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը թերահավատ է, որ հունիսի 20-ին խորհրդարանի արտահերթ ընտրություններ կլինեն:

Շարժումը մտադիր չէ բացել Բաղրամյան պողոտան և շարունակելու է բողոքի ակցիաները, բայց հնարավոր են մարտավարական փոփոխություններ:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը նշել է, որ շուտով կգումարվի խորհրդի նիստ, և հայտարարություն կլինի: Սաղաթելյանը չի հստակեցրել՝ արդյոք շարժումը դաշինքով մասնակցելո՞ւ է ընտրության, թե՞ ոչ:

Անդրադառնալով շարժման կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու հայտարարություններին՝ նա նշել է՝ դա այդ ուժերի իրավունքն է:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է նաև արտահերթ ընտրության վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումը:

Իշխան Սաղաթելյան («Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ) - Անկախ նրանից՝ շարժման որ կուսակցությունը ինչ դիրքորոշում կունենա, Դաշնակցությունը մինչև վերջ պայքարելու է այն օրակարգի համար, որը հայտարարել է, այսինքն՝ մենք շարունակելու ենք, նույնիսկ եթե մնանք մենակ էլ, շարունակելու ենք ամբողջ ծավալով մեր պայքարը, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռացվի: 

Մենք երբեք դեմ չենք եղել արտահերթ ընտրություններին, բայց գտնում ենք, որ այդ արտահերթ ընտրությունները չպետք է կազմակերպի ինքը, բազմաթիվ անգամ ասել եմ՝ ինչի: Եթե էսքան պայքարից հետո, անկախ մեր կամքից, տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, էդ ժամանակ նոր Դաշնակցությունը կքննարկի իր մասնակցության ձևաչափը, օրակարգը, կամ՝ մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում