Սերժ Սարգսյանը թիմակիցներին ոգևորելու և իր շուրջ համախմբելու խնդիր ունի. Ալեն Սիմոնյան

ԱԱրման Գալոյան

Սերժ Սարգսյանը չի որոշել՝ մասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ, բայց թիմակիցներին ոգևորելու և իր շուրջը համախմբելու խնդիր ունի՝ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններին: Հիշեցնենք՝ 1 մլն դոլար դիզվառելիքի գործով մեղադրվող նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դատական նիստից առաջ հայտարարել էր, թե կարող է հեշտությամբ պաշտոն զիջել, կարող է հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց երբեք չի լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։

«Ինքը մեկ անգամ է պաշտոն թողել, այն էլ՝ ստիպված: Կարծում եմ՝ նման արտահայտություններ անելը ճիշտ չէ, քանի որ մարդիկ հիշում են իր զբաղեցրած պաշտոնները, ինքն իրեն տուն նվիրելը: Ինքը նույնիսկ տունը չէր կարող թողնել, ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը: Նա հավելեց, որ ուրախ կլինի, եթե նաև նախկին նախագահները մասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նա խոսեց նաև իշխող ուժի վարկանիշի մասին՝ ասելով, որ թեև այն նվազել է, բայց քարոզարշավի ընթացքում կփորձեն հետ բերել: «Վստահ եմ՝ իշխող ուժը կրկին հաղթելու է ընտրություններին»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ վստահ է՝ քաղաքացիները գիտեն, թե ինչու իրենց պետք է ընտրեն: «Շատ մարդիկ հիասթափված են, շատերը ջղայնացած մեզ վրա, բայց բոլոր գործընթացները հասկանում են»,- նշեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում