Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Մարտի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Պռոշյան գյուղի 47-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Կասկածվողը ևս մեկ փաթեթ նմանատիպ բուսական զանգված ոստիկաններին է ներկայացրել «Միցուբիշի» մակնիշի իր մեքենայից։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում